Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժիններ են տարվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս են: Վեց անչափահաս քաղաքացիներին անմիջապես ազատ են արձակել: Այս մասին Aravot.am-ին ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը վստահեցրեց, որ բաժիններ տարած անձանցից որեւէ մեկի նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվելու: Ըստ նույն աղբյուրի, մասնակիցներն իրենց դրսեւորում են նորմալ, ուստի նրանց շուտով ազատ կթողնեն:
Այս պահին Aravot.am-ի թղթակիցը ոստիկանության Նոր Նորքի բաժնում է, նրան ներս չեն թողնում` պատճառաբանելով, որ մանրամասն տեղեկություն կարող ենք իրենց մամուլի ծառայության միջոցով ստանալ: Փորձում էինք ճշտել, թե ովքեր եւ քանի՞ անձ է Բաղրամյանից տեղափոխվել Նոր Նորքի ոստիկանական բաժին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ