Նախնական տեղեկություններով, Բաղրամյան պողոտայից տասնյակ ակտիվիստներ են բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանության բաժանմունք: Իրենց ընկերների համար ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են «Ոչ թալանին» խմբի անդամները:
Քիչ առաջ Արաբկիրի բաժանմունք եկավ նաեւ շտապօգնության մեքենա: Ամենայն հավանականությամբ ներսում ակտիվիստ է վատացել:
Նախնական տեղեկություններով կան 60 բերման ենթարկվածներ՝ տարբեր բաժանմունքներում:
Մանրամասներն ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ