Բաղրամյան պողոտայի երթեւեկության վերականգնման աշխատանքներին ներկա էր նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը հրաժարվեց որեւէ քաղաքական գնահատական տալ կատարվածին: Փոխարենն ասաց, որ պատգամավորներն այստեղ էին, որպեսզի ուժ չկիրառվի, որպեսզի ոչ ոք չտուժի եւ գործողությունն իրականացվի երկխոսության միջոցով:
«Ոստիկանները մեզ տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու եւ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի երիտասարդների նկատմամբ ուժ չկիրառվի»,- ասաց Վ. Էնֆիաջյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ