«Ոստիկանապետի ասած՝ «սա փոքր երկիր է», «սթափվե՛ք», շատ լուրջ կոչեր են եւ մտածելու տեղ են տալիս»,- հուլիսի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
Նա համաձայն է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արած «սա փոքր երկիր է» արտահայտության հետ. «Բոլորը բոլորի մասին գիտեն, բոլորին շատ ակնհայտ է թե՛ թալանի ձեւերը, թե՛ ով ում ծածկեց, ինչպես եղավ, ամեն ինչ այնքան պարզ է»:
Եղիշե Պետրոսյանը հավելեց, որ «Սթափվե՛ք» պետք էր գոռալ հակառակ կողմից. «Պարոնա՛յք, սթափվե՛ք, որովհետեւ ժողովուրդն արդեն էլ ուժ չունի, էլ ռեսուրս չունի դիմանալու, սահման պահելու»:
Անդրադառնալով նախագահի ելույթին, թե աուդիտ պետք է կատարվի եւ մինչ աուդիտի արդյունքները կառավարությունը կվճարի՝ երաժիշտն ասաց. «Ո՞վ է ձեզ թույլ տվել, որ անվտանգության ռեսուրսներից փող ծախսել: Մենք ո՛չ մեր գրպանից ենք թույլ տալիս, ո՛չ անվտանգության համակարգի ռեսուրսներից, առանց այն էլ տեսնում ենք մեր բարձրաստիճան սպաներն այդ անվտանգության ռեսուրսները քամուն են տալիս: Դա երեւում է իրենց դղյակներից, իրենց մեքենաներից, իրենց շվայտ ապրելակերպից: Ժողովո՛ւրդ, ամեն ինչ այնքան ակնհայտ է, այստեղ մենք ընդամենը պետք է որոշենք՝ մեզ դա ձե՞ռք է տալիս այսպես շարունակել ապրել, թե՞ ոչ: Իրոք, մտածելու հարց է, մենք պետք է խելքի գանք, սթափվենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Եղիշե Պետրոսյանը ինքն իրեն հակասում է: Նախ ասում է, որ ոստիկանները պետք է սթափվեն` կոչը ցուցարարներից հնչեր….Ապա վերջում հավասարության նշան դնում` բոլորս պետք է սթափվենք: Սկզբում ԲԼԹՑՐԵԼ է????? հետո վախեցել???? Եվ սա է մեր մտավորականն ու զինվորը????