Քիչ առաջ Վալերի Օսիպյանը մոտեցավ լրագրողներին, հայտարարեց, որ բերման ենթարկվածները իրենց շատ վատ են պահել եւ նրանց նկատմամբ ոչ մի ուժ չի կիրառվի: Իսկ որտեղ են տարել նրանց եւ քանի հոգու՝ լրացուցիչ կտեղեկացվի:
Մայթերին մնացել են ոստիկաններն ու լրագրողները: Ոստիկանները դեռեւս շղթա կազմած հետեւում են կարգուկանոնին:
Այստեղ են նաեւ պատգամավորներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որն ասաց, թե ինքն այստեղ է, որպեսզի բռնություն չկիրառվի: Նա որեւէ գնահատական չի տալիս ոստիկանների գործողություններին, մեկնաբանելով, որ ոստիկանները քննիչի հրահանգն են կատարում՝ բռնագրավում «Սանիտեկի» աղբամանները:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ