Ոստիկանության զորքերը շղթա կազմած մոտեցան ցուցարարներին: Սկզբում լրագրողներին հանեցին «չեզոք գոտուց» դեպի մայթեր, այնուհետեւ մոտեցան ցուցարարներին, հորդորելով ազատել տարածքը: Բայց ցուցարարները պարանը բռնելով հայտարարեցին նստացույց եւ նստեցին Բաղրամյան պողոտայում: Նրանք ոստիկաններին վանկարկում էին՝ «Հե-ռա-ցեք»: Ոստիկանները քանդեցին «սահմանը» նշող թելը եւ նստածներին բռնած տանում էին: Նրանց, ովքեր չէին ենթարկվում ոստիկաններին՝ բերման էին ենթարկում:
Ոստիկանության 3 մեքենայով տարան բերման ենթարկվածներին: Բերման ենթարկվածներից մի աղջկա հաջողվեց բացել մեքենայի դուռը եւ գոռալ. «Եկեք նկարեք ներսում ինչ է կատարվում, մեզ ծեծում են»:
Այժմ ոստիկանությունը շղթա է կազմել Բաղրամյանի մայթեզրով, որպեսզի ցույցի մասնակիցները չհայտնվեն պողոտայի բանուկ մասում:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ