Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ ցուցարարներին, հորդորեց, որ Բաղրամյան պողոտայի մաքրությունը միասին կազմակերպեն: Ցուցարարները մերժեցին այդ հրավերը:
Դավիթ Սանասարյանը Վ. Օսիպյանին ասաց՝ «Քանի որ դուք ժամկետը խախտեցիք, եւ թույլ չտվեցիք, որ աղբամանները փոխարինենք մեկ այլ իրով, ուստի մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիան»:
Այստեղ է նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, որը ոստիկանների որոշման մասին քիչ առաջ էր տեղեկացել: Նա ասաց, որ սրանով պայքարը չի թուլանում, իրենք շարունակելու են պայքարել նույն թափով, ինչպես սկսել են:
Կարդացեք նաև
Ցուցարարները եւ ոստիկանները գտնվում են «նոր սահմանի»՝ թելի տարբեր կողմերում:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ, ազատամարտիկ տիկին Սուսաննան ցուցարարներին հանդարտության է կոչում, ասելով՝ «մեր պայքարը այլ է, անկարգություններ մի արեք»:
Բաղրամյանում բռնության դեպքեր չկան:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ