Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսան Հայկազուն. Երկրի ապագան պայքարող երիտասարդների մեջ եմ տեսնում

Հուլիս 06,2015 13:02

«Ինչ-որ կատարվում է Բաղրամյան պողոտայում ինձ շատ է ուրախացնում, ես հիշում եմ 1988 թիվը»,- հուլիսի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գուսան Հայկազունը:

Նա նկատեց, որ իրենք 1988 թվականին նույն էին անում, ինչ այսօր Բաղրամյան պողոտայում ցուցարարները. «Մենք այդ ժամանակ պատրաստ էինք ամեն ինչի՝ անգամ զոհվելու: Ո՞վ կմտածեր, որ Սովետական Միությունը պիտի կործանվի: Մենք բոլորս գիտեինք, որ ամենաքիչը մենք բերդերում փտելու ենք, բայց սերունդը եղավ, կանգնեց, պատրաստ էր դրան: Հիմա այս երեխաների մեջ տեսնում եմ այդ փոփոխությունը, նոր սերնդի այդ աճը»:

Գուսան Հայկազունին ուրախացնում է այն, որ կարծես՝ ընդդիմություն գոյություն չունի եւ նոր ըմբոստ սերունդ է աճում. «Մեր ազգին ավելի շատ պետք է ըմբոստություն, ոչ թե գառների նման ուր ուզեն փոխեն, ուր ուզեն քշեն, այլ ըմբոստ առյուծի ձագեր են մեզ պետք: Իսկ ես այս երեխաների մեջ տեսնում եմ այդ բջիջը, որը արթնացել է»:

Նա հայտարարեց, որ երկրի ապագան պայքարող երիտասարդների մեջ է տեսնում. «Շատ եմ ափսոսում «Ոչ թալանին» նախաձեռնության երեխաներին՝ սկիզբը, որ կազմակերպեցին, նրանք չպետք է ջարդվեին: Շատ եմ ափսոսում, չպետք է կոտրվեին: Եթե անգամ ոչինչ չտա, ինձ համար զարթոնք է դա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031