Հուլիսի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ջրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Մ-3 Մարgարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 104-050 կմ հատվածում տեղադրված 15 մ երկարությամբ մետաղական արգելափակոց` ընկերությանը պատճառելով 91.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 1953 թ. ծնված Սամվել Ս.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ինքը և գողոնը տեղափոխել հարևանությամբ գտնվող իր տան բակ:
Գողոնն առգրավված է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն