Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:
Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:
«Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`
Կարդացեք նաև
«Հավատ»
Faith
· «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան
“Girl on the moon”, Armenia, Aren Malakyan
· «Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ
“The heart of a murderer”, Italy, Catherine McGilvray
· «Ոգին շարժման մեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր
“Spirit in Motion”, Russia, Sofia Geveyler, Julia Bivsheva, Sofia Kucher
«Հույս»
Hope
· «Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա
“The silent killer”, Spain, Raul Mancilla
· «Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի
“After shock”, Iran, Mahmoud Yazdani Bahramabadi
· «Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան
“May 1945”, Belarus, Nona Sisakyan
«Սեր»
Love
· «Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո
“I have just had a dream”, Spain, Javi Navarro
· «Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով
“Big boy”, Russia, Yuri Solodov
· «Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով
«Coctebel’s pebbles», Russia, Andrey Osipov
«Խաղաղություն»
Peace
· «Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա
“Senses”, Spain, Jose Vega
· «Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի
“Rangan 99”, Iran, Tiyam Yabandeh Jahroumi
· «Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի
“Ants apartment”, Iraq, Tofigh Amani
«Հանդիսատեսի համակրանք»
Audience Sympathy
«Ժողովող», Իսրայել, Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի
“Ecclesiastes”, Israel, Photo-interpretation by Dmitry Brickman
Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:
Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:
ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն