Քիչ առաջ ՀՀ առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում գտնվող փոքրաքանակ ցուցարարներին կարդացին ՀՀ ոստիկանության հայտարարությունը, ըստ որի՝ մինչեւ ժամը 12.30-ը նրանց ինքնակամ աղբամաններից կազմված բարիկադները հավաքելու եւ պողոտայի երթեւեկելի մասը բացելու հնարավորություն է ընձեռվում, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում կազատի փողոցը:
Հայտարարությունն ընթերցելուց հետո ցուցարարները Հունան Պողոսյանին առաջարկեցին ժամանակ տալ մինչեւ երեկո, մինչեւ մարդիկ կհավաքվեն: Ցուցարարների առաջարկը մերժվեց: Դրա փոխարեն Հունան Պողոսյանը եւ Վալերի Օսիպյանը ցուցարարներին առաջարկեցին միասին հավաքել աղբամանները եւ ջրանետ մեքենաներով մաքրել փողոցը:
Կարդացեք նաև
Ոստիկանության ղեկավարները ցուցարարներին տեղեկացրին, որ ոստիկանությունը ոչ մեկի նկատմամբ բռնություն չի պատրաստվում կիրառել, եթե, իհարկե, սադրիչներ չհայտնվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ