Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տեսնենք՝ ինչպես են զարգացումները գնում, ոստիկանությունը համապատասխան քայլեր կանի». Օսիպյան

Հուլիս 06,2015 12:10

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր առավոտյան, մինչ ոստիկանությունը կտարածեր հայտարարությունը, որով մինչեւ 12.30 վերջնաժամկետ տրվեց ցուցարարներին՝ ասաց, որ իրենք շարունակելու են համբերատար մոտեցում ցույց տալ Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարների նկատմամբ: Ըստ նրա, դեռ գործողությունների չեն դիմելու:

«Համբերատար փորձում ենք բացատրել, որ իրենց կողմից այս ամենը անօրինական է տեղափոխվեն Ազատության հրապարակ կամ այլ վայր: Մենք այն մարմինն ենք, որ համբերատար պետք է ամեն ինչը անի, չտրվենք էմոցիաներին ու զգացմունքներին, առաջնորդվենք օրենքով: Չենք ուզում ավելորդ լարվածություն լինի, թողնում ենք նրանց գիտակցության վրա»,- Aravot.am-ին ասաց փոխոստիկանապետը:

Մեր հարցին՝ իսկ եթե որոշեն ամիսներով մնալ, նա կրկնեց՝ չեմ կարծում:

Հարցին՝ թուլ տալո՞ւ եք բարիկադները առաջ բերվեն, քանի որ ցուցարարները նման մտադրություն ունեն, ասաց՝ օրը դեռ նոր է սկսվել. «Տեսնենք՝ ինչպես են զարգացումները գնում, ոստիկանությունը համապատասխան քայլեր կանի»:

Հարցին, իսկ վրան թո՞ւյլ կտաք տեղադրել, նա պատասխանեց.«Այնպես չէ , որ ոստիկանությունը վրանը տեսնում է ու … պարզապես վրանը տարածք է զբաղեցնում, իսկ տարածք զբաղեցնելու համար ՏԻՄ-ից պետք համապատասխան թույլտվություն ունենա, վրանի փոխարեն կարող են լինել տարբեր բաներ՝ սեղան աթոռ, սառնարան»:

Դիտարկմանը, թե ցուցարարներն ասում են՝ եթե վրանը չի կարելի, ապա աղբամաններն էլ չի կարելի, ինչու եք տարբերակում՝ այս կարելի է, այն՝ չէ, փոխոստիկանապետը ասաց՝ աղբամանների հարցով քրեական գործ կա հարուցված, քննիչի կողմից առգրավման որոշում կա, նրանք խոչընդոտեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031