Այս ժամին Բաղրամյան պողոտայում լիակատար հանգիստ իրավիճակ է: Այստեղ գտնվող փոքրաքանակ ցուցարարների մի մասը մայթերին քնած է, մի քանի հոգի թուղթ են խաղում, մյուսներն էլ սնվում են, սուրճ խմում:
Փողոցի հենց կենտրոնում, աղբամանների առջեւ բարձրադիր մի պաստառ է տեղադրված. «Մեր լիդերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն էե վերտառությամբ», իսկ ծառերին փակցված ցուցանակներն իրազեկում են, որ Բաղրամյան պողոտայի տվյալ հատվածներում գործում են հանձնախմբեր՝ իրավաբանական, մշակութային, տեխնոլոգիական, ֆինանսատնտեսական, հանրային կապերի եւ այլն: Աչքի զարնեց, որ կազմակերպիչները մոռացել են երիտասարդությունը եւ սպորտը:
Ինքնակառավարվող խմբի արթուն մնացած տղաներն այս հարցով Aravot.am-ին ասացին. «Եթե սպորտային էլ ստեղծեինք, այստեղ կվերածվեր մարզադահլիճի: Հավաքվող երիտասարդների 60-80 տոկոսը ծխող ենե: Դիտարկմանը, թե առանց այդ էլ այստեղ ամեն օր վոլեյբոլ եւ ֆուտբոլ եք խաղում, երիտասարդները պատասխանեցին. ,Սպորտային հարցերով մշակույթի հանձնախումբն է զբաղվում: Օրինակ, երեկ հեծանվաերթ էր կազմակերպվել քաղաքի կենտրոնական հատվածում, որով հանրությանն իրազեկում էինք այսօր երեկոյան կայանալիք մեկ քայլ առաջ ակցիայի մասին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ