Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտան մենք չենք փակել, այլ իշխանությունները

Հուլիս 06,2015 11:34

Ներկայումս ունենք ընկալման հետ կապված խնդիրներ՝ գործողությունների ընկալման։ Բաղրամյան պողոտան մենք չենք փակել, այլ իշխանություններ։ Մեր ներկայությունն ու միջազգային հանրությունն իրենց վրա ճնշում է գործադրում և դա ինքնին շարունակական գործողություն է, որն փորձում են չներկայացնել որպես գործողություն՝ քայլ և համոզում են, թե այլ բան է պետք։ Հասկանալի է, որ այլ քայլ է պետք, բայց այլ քայլն ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է կետային հարվածներ լինեն, որպես ճնշում իշխանության վրա։
Ունենք կազմակերպական հարցերի բաց և պահանջների վերաձևակերպման ու հստակեցման պակաս, որոնց շատ շտապ պետք է լուծում տրվի։

Այս և այլ խնդիրները դասակարգելու, ձևակերպելու և լուծումներ փնտրելու համար կարելի է ձևավորել մեծահասակների խորհուրդ, ովքեր թրծվել են դեռևս սովետական տարիներից, 88 շարժումից և պայքարել են հանուն Հայաստանի Հանրապետության հիմնման։

Բաղրամյանի պինդ մարդիկ պետք է լինեն կազմակերպվող թիմի հիմական կորիզն, ովքեր ապացուցել են իրենց անկոտրում լինելը և չեն շեղվել հիմնական նպատակից ու գործողությունից։ Ցանկացած ոք կարող է կասկածի տակ դնել անկոտրում լինելը, նպատակից չշեղվելը, սակայն դեռևս ապացուցված է հակառակը։
Մենք դեմ ենք դեկորատիվ գործողություններին, որովհետև հոգնել ենք ու ալերգիա ունենք ձևականություններից։ Համարում ենք, որ դրանք են հասցրել մեր երկիրն այս վիճակի։

Նարեկ Այվազյանի գրառումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031