Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարիչ Վահան Քոչարը ամեն անգամ հոր ժառանգությունը տանը տեսնելիս վատ էր զգում

Հուլիս 06,2015 14:00

«Քիչ, շատ քիչ կնիքներ գիտեմ, որոնց վրա տարեթիվ կա գրված, որը նաեւ ինքնին շատ արժեքավոր բան է. մեկը Թբիլիսիի Տեր-Ղեւոնդյան լուսանկարչի կնիքն է՝ 1864 թվականի, մյուսը՝ Փափազյան եղբայրներինը՝ Բուլղարիայում՝ հիշատակված 1867 թվական»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քաչարը, որը վերջերս Երեւանի պատմության թանգարանին նվիրեց իր հոր՝ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի լուսանկարչական ամբողջ արխիվը: Լուսանկարիչ Վահան Քոչարը կարեւորում է այն փաստը, որ Հայաստանում եւս պետք է թանգարան ստեղծվի եւ բոլոր ժամանակների հայ լուսանկարիչների գործերը ցուցադրվեն: Պարոն Քոչարը նշում է՝ եթե համարենք, որ լուսանկարչության ծնունդը եղել է 1939-1940 թվականներին, ապա հայերը դրանից մոտ 20 տարի հետո Աբդուլլահ եղբայրների շնորհիվ հռչակավոր են եղել ամբողջ Եվրոպայում:
«Հայրս ունի նաեւ նրանց աշխատանքների բնագրերը, եւ դա եւս նվիրել եմ թանգարանին»,- նշում է Վահան Քոչարը:

Vahan_Qochar_2

Ըստ լուսանկարչի՝ առաջ լուսանկարները շատ բարակ թղթի վրա են տպվել, իսկ անունով լուսանկարիչները պատվիրել են ստվարաթղթից մի փոքր հաստ իրենց անվանական կնիքները, որոնց հակառակ կողմի՝ պոլիգրաֆիական կողմի վրա տպված են եղել նկարչի անուն-ազգանունը, հասցեն, անգամ հեռախոսահամարը. «Այս լուսանկարիչները ոսկե մեդալներ, «Գրան-Պրի»-ներ ստացած լուսանկարիչներ են եղել: Ստամբուլի թանգարաններից մեկում կանաչ գույնի թղթի վրա ֆրանսերեն լեզվով հիշատակվում է, որ հայ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրները գործել են 1858 թվականից: Տանս մեջ, ամեն անգամ տեսնելով այդ մեծ ժառանգությունը, վատ էի զգում, քանի որ չեն ցուցադրվում, եւ մարդիկ չգիտեն՝ ինչ արժեքներ ունենք, իսկ հորս նպատակն էր, որ այդ ամենը ցուցադրվի Հայաստանում»,- ասաց պարոն Քոչարը:

Տարբեր ժամանակների 22 լուսանկարիչների աշխատանքներից մի մասը շուրջ մեկ ամիս է՝ Վահան Քոչարի եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում ցուցադրվում են հանդիսատեսին: «Ես իմ որդիական պարտքն եմ անում կազմակերպել այս ցուցահանդեսը եւ ձեռնամուխ լինել ստեղծելու հայ լուսանկարիչների թանգարան, որը ուղղակի թանգարան չի լինելու. ամեն ամիս ցուցադրվելու են մեկ լուսանկարչի աշխատանքներ, լինելու են վարպետության դասընթացներ, փորձի փոխանակում»,- ասաց Վահան Քոչարը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031