Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալ-Վալիդ Բին Թալալը հայտարարել է, որ ողջ կարողությունը՝ 32 մլրդ դոլար, ուղղում է բարեգործությանը: BBC-ի փոխանցմամբ, Սալման թագավորի զարմիկը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Արքայազնն ասել է, որ ինքը հետեւում է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի օրինակին, երբ վերջիններս իրենց բարեգործական Gates Foundation հիմնադրամը հիմնեցին: Ալ-Վալիդ Բին Թալալը ցանկանում է, որ իր միլիարդներով զարգանան միջմշակութային կապերը, դրանք ուղղվեն կանանց իրավունքների պաշտպանությանն ու տարերային աղետներից տուժածների աջակցությանը: Այս նպատակով նա էլ ստեղծել է Alwaleed Philantropies բարեգործական կազմակերպությունը եւ այնտեղ ներդրել 3,5 մլրդ դոլար:
Բիլ Գեյթսը դրվատանքով է խոսել Սաուդյան արքայազնի մասին ու ասել, որ նման նախաձեռնությունները որգեւորում են բարեգործությամբ զբաղվող այլ մարդկանց եւ մղում նորանոր քայլերի:
Ալ-Վալիդ Բին Թալալը իր հայտարարությունն արել է Ռամադանի ժամանակ, որի ընթացքում մահմեդականները պարտավոր են օգնել կարիքավորներին: Բարեգործությանն ուղղված նրա միլիարդների ելումուտը կհսկվի հոգաբարձուների խորհրդի կողմից, որը նախագահում է Սաուդյան արքայազնը:
Կարդացեք նաև
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
04.07.2015