Չինաստանի ֆինանսական ընկերությւոններից մեկն արգելում է իր աշխատակիցներին ծննդաբերել՝ առանց ղեկավարության թույլտվության: Ավելին, համապատասխան որոշմամբ, առանց «շեֆերի» իմացության ծննդաբերել պատրաստվող կանայք զրկվում են հավելավճարներից, զանազան արտոնություններից եւ կարիերայում աճ ունենալու տեսլականից, նույնիսկ 161 դոլարի չափով ֆինանսական տույժ է սպառնում նմաններին:
Այս ընկերության սկանդալային որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել Չինաստանում, տեղական պետական ԶԼՄ-ները քննադատել են ընկերության անմարդկային վերաբերմունքը սեփական աշխատակիցների հանդեպ: Ֆիրման առայժմ չի մեկնաբանել իր որոշումը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
04.07.2015