Էնդի Ուորհոլի` 1962թ. նկարած «Մեկ դոլար» աշխատանքը մուրճի հարվածից հետո օրերս Sotheby’s աճուրդի տնից հեռացել է 32,6 մլն դոլարով:
60-ականների սկզբին Ուորհոլը դոլարների մի ամբողջ շարք արեց, նրա «Մեկ դոլարը» (արծաթե սերտիֆիկատը) մեկն էր դոլարի թեմայով տասն արժեքներից, որ աճուրդի են հանվել: Ընդ որում՝ նախորդ 8 դոլարները միասին վաճառվել են 53,6 մլն դոլարով: Աճուրդի տնից նույն օրը հեռացել են նաեւ անգլիացի նկարիչ էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի երկու ինքնադիմանկարները՝ յուրաքանչյուրը 23 մլն-ով: Մեկ այլ բրիտանացի նկարչի՝ Լյուսիեն Ֆրեյդի 2002-ին նկարած «Չորս ձու ափսեում» աշխատանքն էլ վաճառվել է 1,5 մլն դոլարով:
1912 թվականից սկսյալ ամենաթանկ վաճառված նկարը համարվում էր Էդվարդ Մունկի՝ 1895թ. ստեղծած «Ճիչը»՝ 119 մլն դոլար: Այս տարի այդ ռեկորդը գերազանցել է Պիկասոն: Նրա «Ալժիրյան կանայք» վաճառվել է 179 մլն դոլարով:
Սեփ. լր.