Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ ես ասում եմ Բիբինն ով ա, ինչի՞ եք ինձի բան անում». Վարդան Այվազյանը՝ Բիբինին հեռացնելու մասին

Հուլիս 06,2015 11:00

Ռուսական ԶԼՄ-ները լուրեր են տարածում, որ Կրեմլը քննարկում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին հեռացնելու հարցը: Ի՞նչ կտա դա մեզ, որ Բիբինը փոխվի, այնպես չի, չէ՞, որ մեր երկրի չարիքը հենց Բիբինն է: Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Բա որ ես ասում եմ Բիբինն ով ա, ինչի՞ եք ինձի բան անում: ՀԷՑ-ի մենեջմենթը կարող է փոխվի: Մեզ ի՞նչ պիտի տա՝ ոչ մի բան: Բայց Բիբինն ուր, Կրեմլն ուր, ՌԱՕ ԵԷՍ-ը պետք է Բիբինին հեռացնի»:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ալիքին՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Չկա մեկը, մի քաղաքական ուժ, որ ասի՝ այդ մեր քաղաքացիները լավը չեն: Դրա համար Սերժ Սարգսյանը ընդառաջ գնաց, ասեց՝ մեր առողջ հասարակությունն է պահանջում»:

Մեր հարցին՝ բա որ այդքան լավն էին երիտասարդները, ինչի՞ ջրցան օգտագործեցիք՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, իրենք փողոց էին փակել: Դա արտահայտման ձեւերից մեկն է, հիմա չասենք՝ ինչի՞ սա չարեցին, նա արեցին: Տենց է չէ՞ ձեւավորվում համենայնդեպս: Ոստիկանությունը իր գործն էր անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էլեկտրիկ says:

    Իհարկե մի քիչ ըտենց չի, թե Բիբինն ով է: Եթե հաջող բիբին լիներ, ինքը չուտեր ու տեղոյս իշխանավորների հետ օրթաղության չգնար, ապա հարցերն իրենց ժամանակին կլուծվեին ու չեին բարդանա: Իսկ ներկա վիճակը ոչ մի տրամաբանության չի համապատասխանում տնտեսական առումով: ՀԵՑ-ը փաստորեն միջնորդ է, նստած հաշվիչի վրա: Սպառողից գանձում է գումարը, մի մասը վճարում արտադրողին, մյուս մասն էլ գրպանը դնում, մի չնչին բան էլ հատկացնում կամ չի հատկացնում ցանցերի բարելավմանը: Այս դեպքում ինչու եւ ինչպես է ահռելի պարտքեր կուտակվում, եթե չկա գիտակցված հափշտակություն?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031