Արլինգթոնում ընթացող շախմատի 43-րդ համաշխարհային փառատոնը մոտենում է եզրագծին: Խաղացվել է յոթ տուր, որից հետո ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը վաստակել է 5,5 միավոր եւ ընդամենը կես միավոր է զիջում առաջատար Ալեքսանդր Իպատովին:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւագ Մխիթարյանը պայքարի միջնամասում մի փոքր դանդաղեցրել է ընթացքը, սակայն նա լավագույն արդյունքն ունի բրազիլացի շախմատիստների մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ