Վրաստանում մեկնարկած «Բաթումի գավաթ 2015» միջազգային մրցաշարում խաղացվել է չորս տուր:
Ուժեղագույնների խմբում հայաստանցի գրոսմայստեր Հովիկ Աբրահամյանը եւս երկու շախմատիստների հետ միասին վաստակել է 3,5 միավոր եւ գլխավորում է առաջատարների եռյակը:
Հաջող են մեկնարկել նաեւ միջազգային վարպետ Արման Միքայելյանն ու գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, որոնք 3,0-ական միավորով ընթանում են լավագույն տասնյակում՝ ընթանալով, համապատասխանաբար, 8-րդ եւ 9-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ