Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը համաձայն է աղբամանները փոխարինել ավազի պարկերով (տեսանյութ)

Հուլիս 05,2015 22:34

«Եթե իշխանությունները թույլ տան, որ պարկերով, ավազներով փոխարինենք, որեւիցե խնդիր չկա: Համարժեք բանով պետք է փոխարինենք: Ես հարգում եմ տիկին Բախշյանին, իր կարծիքը: Շատ կարեւոր են սրանք, բայց ավելի կարեւոր են մարդու իրավունքները, քան կոմունալ ինչ-որ հարցեր»,- այս մասին արձագանքելով «Ժառանգություն» կուսակցությունում եւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունում իր գործընկեր Անահիտ Բախշյանի հայտարարությանը, «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում ասաց Բաղրամյան պողոտայում մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանն ասել է, որ աղբամաններից յուրաքանչյուրը բավականին լուրջ գումար է: «Եթե այս աղբամանները վնասվեն, մենք լրջորեն կվնասենք Երեւանի մաքրությանը: Արդեն տեսնում ենք, «Սանիտեկի» գործունեությունը նկատելի է, երեւում է: Ես չեմ ուզում, որ մեր կամակորության արդյունքում «Սանիտեկի» աղբամանները վնասվեն»,- նշել էր նա:

Դավիթ Սանասարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Բաղրամյան պողոտայում տեղադրվածները աղբամաններ չեն, այլ բարիկադներ են. «Դրանք մեր սիմվոլն են»:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ ասել էր, որ ցուցարարները աղբամանները տեղաշարժելով արհեստականորեն ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ «ոստիկանության հետ բախում ստեղծվի, բախում լինի, հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա, որպեսզի մարդիկ գան Բաղրամյան պողոտա»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Դավիթ Սանասարյանն ասաց, թե վեճ հրահրում են իշխանությունները, որ «շուրջ երկու շաբաթ այստեղ հավաքված քաղաքացիներին պատասխան չեն տալիս եւ կիսաքայլերի խոստումներ են տալիս եւ ոչ թե պատասխաններ: Ու դրանով ինքնին հրահրում է»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Աղբամանները մեզ պետք են սիմվոլիկ և պաշտպանական առումներով: Առաջարկում եմ դրամ հանգանակենք ու տանք Սանիտեկին որ նոր աղբամաններ գնեն իրենց համար սրանց փոխարեն: Եթե խնդրենք սփյուրքին, համոզված եմ որ այդ գումարը արագ կհավաքվի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031