ԵԱՀԿ մի քանի երկրների ներկայացուցիչներ այսօր մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ ռուս պատգամավորները չեն մասնակցում Հելսինկիում իր աշխատանքները սկսած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին:
«НТВ»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել վեհաժողովին, որպես բողոքի նշան, երբ երկրի խորհրդարանի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ եւս 5 ռուս պաշտոնյաների արգելել են մուտք գործել Ֆինլանդիա:
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը Ռուսաստանի ներկայացուցիչների բացակայությունը բնորոշել է որպես «շատ տխուր իրավիճակ»։
«Բացի ԵՄ-ի երկրներից՝ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի մեջ են մտնում ևս 30 երկիր, որոնք ԵՄ-ի անդամ չեն։ Եվ ստացվում է, որ մի կազմակերպությունը՝ ԵՄ-ն, միանձնյա որոշում է, թե ով պետք է մասնակցի Վեհաժողովին, ով՝ ոչ», – մասնավորապես ասել է Գեղամյանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ