«Աղբամաններից յուրաքանչյուրը բավականին լուրջ գումար է: Եթե այս աղբամանները վնասվեն, մենք լրջորեն կվնասենք Երեւանի մաքրությանը: Արդեն տեսնում ենք, «Սանիտեկի» գործունեությունը նկատելի է, երեւում է: Ես չեմ ուզում, որ մեր կամակորության արդյունքում «Սանիտեկի» աղբամանները վնասվեն»,- այս մասին «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա համաձայն է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը հետ, որ աղբամանները պետք է վերադարձնել բնակիչներին:
Տիկին Բախշյանը դրանց փոխարեն առաջարկում է այլ պատնեշներ, օրինակ՝ ոստիկանների մոտ տեղակայված երկաթե պատնեշներից տեղադրել. «Էս աղբամանները տվեք: Սրանցից յուրաքանչյուրը մի բակի աղբի խնդիր է լուծում: Հիմա այդ բակի ժողովուրդը նեղվում են, «Սանիտեկը» անհանգստանում է: Չեմ կարծում, որ այս աղբամաններն այստեղ պետք է պատանդ մնան»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Աղբամանները մեզ պետք են սիմվոլիկ և պաշտպանական առումներով: Առաջարկում եմ դրամ հանգանակենք ու տանք Սանիտեկին որ նոր աղբամաններ գնեն իրենց համար սրանց փոխարեն: Եթե խնդրենք սփյուռքին, համոզված եմ որ այդ գումարը արագ կհավաքվի: