«Ինձ ուղղակի զանգեցին, առաջարկեցին համերգ անել, ես համաձայնեցի: Ես սիրով եմ համաձայնել, իհարկե այստեղ եմ որպես աջակցություն»,- այս մասին «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում ասաց երգահան Էդուարդ Զորիկյանը, անդրադառնալով այսօր Բաղրամյան պողոտայում սպասվող իր համերգին:
Նա նշեց, որ հիմնականում ուղիղ եթերների միջոցով է հետեւել բողոքի ցույցերին եւ, սովորաբար, ամեն երեկո 2 ժամով գնում է Բաղրամյան պողոտա, որպեսզի ծանոթանա իրավիճակին. «Ամեն ինչ պետք է անենք, որ հաղթենք, լավ ավարտվի»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե մինչեւ աուդիտի ավարտը 7 դրամի բեռը կհոգա կառավարությունը, երգահանն ասաց. «Եթե հաշվի առնենք, որ բյուջեն նույն ժողովրդի գրպանն է, դա մի գրպան է, այդտեղ գրպանից գրպան դնել չկա, տարբերություն չեմ տեսնում, ասենք, հավաքեն ժողովրդից, թե բյուջեից տրամադրեն մինչեւ ինչ-որ բան կպարզվի»:
Իսկ աուդիտի անցկացման վերաբերյալ Էդուարդ Զորիկյանը կարծիք հայտնեց, թե այն, որ Սերժ Սարգսյանը կարողացավ ասել՝ չենք վստահում, հզորագույն քայլ է. «Նա նրանց հետ խոսեց իրենց լեզվով. доверяй, но проверяй: Ես չեմ կարողանում մտաբերել մի դեպք, որ նախկինում մեր նախագահը, մեր ռազմավարական գործընկերոջը նման կերպ պատասխաներ: Սա իրոք գնահատում եմ»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ