Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Աուդիտը չարաշահման վերաբերյալ հարցին չի կարող պատասխանել» (տեսանյութ)

Հուլիս 05,2015 20:04

«Աուդիտը այն հարցին, թե տեղի են ունեցել խարդախություններ եւ չարաշահումներ, որի արդյունքում մենք օգոստոսի 1-ից, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պետք է վճարենք 48 դրամ, չի կարող պատասխանել»,- այս մասին, «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում, հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Տնտեսագետն իր հայտարարությունը հիմնավորեց նրանով, որ աուդիտը նման խնդիր չի լուծում: Փոխարենը կա այլ միջոց: «Դա հատուկ մասնագիտացված բնույթի ծառայություն է, որը կոչվում է fraud investigation (խարդախության հետաքննություն-Ա.Ի.): Հնարավոր է, որ այն մարդիկ, որոնք շրջանառում են աուդիտ բառը, չեն տիրապետում տերմիններին»:

Ըստ նրա՝ հնարավոր է, որ նրանք նկատի ունեն հենց fraud investigation. «Դրա ելքային արդյունքը, այսինքն` ինչ ուղղություններով է արվելու, ինչ հիմնահարցերի է անդրադառնալու, անդրադառնալու է միայն 6.93 դրամի թանկացման մասով, թե ողջ սակագնի կառուցվածքին, այս մասով ինֆորմացիայի պակաս կա: Այսինքն` հստակ ամրակցված չի` ինչ ենք մենք ստանալու»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031