2008 թվականին փետրվար ամսից մի երիտասարդ (ում անունը չի նշվում) Հայաստանի իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ: Նա Հայաստանում խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից: Այս մասին հաղորդում է «Kavkaz»-ը:
Դրանից հետո նա մեկնել է Ստավրոպոլ եւ հանգիստ ապրել: Օրերս երիտասարդը դիմել է Ռուսաստանի Ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի փոխի վարորդական իրավունքը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ հենց այնտեղ էլ տեղեկատվական տվյալների բազայի միջոցով պարզել են երիտասարդի ով լինելը: Պարզվել է, որ նա 7 տարի է՝ գտնվում է միջազգային հետախուզման մեջ:
Այժմ քննարկվում է ձերբակալվածին հետախուզում հայտարարածին, այսինքն` հայրենիք տեղափոխելու հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ