Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը լուրեր են հասնում, որ ռեժիմը փորձ է անելու Մարշալ Բաղրամյան պողոտայում սադրիչ քայլեր կատարել՝ հետագայում դրանք Ժիրայր Սէֆիլյանին ու նրա ընկերներին վերագրելու և նրանց դեմ նոր հալածանք սկսելու նպատակով:
Ըստ այդ լուրերի, նման փորձ կատարվելու է այսօր՝ հուլիսի 5-ի, երեկոյան: Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքվող մեր ժողովրդին կոչ ենք անում զգոն լինել, տարբերել հակառակորդին յուրայինից և կանխել սադրանքի որևէ փորձ:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դիմում է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև միջազգային և հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով ճշտել Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների նկատմամբ նախապատրաստվող նոր հալածանքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները և, անհրաժեշտության դեպքում՝ իրենց առաքելությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն
Կարդացեք նաև