Հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter-ի իր էջում անդրադարձել է այս օրերին Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիային:
«Ռուսաստանը 22 տոկոսով բարձրացնում է Հայաստանի հոսանքի գինը։ Ցուցարարներին ծեծել են և ցրել ջրցան մեքենայով։ Ոչ ոք չի անհանգստանում հայերի համար»,- գրել է երգչուհին։
Գրառման վերջում նա նաեւ հեշթեգի միջոցով նշել է հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև
Այո՛, ոչ ոք չի անհանգստանում հայերի համար: Ես նկատի ունեմ բոլորին… ԲՈԼՈՐԻՆ…