Այսօր Politik.am կայքում հրապարակում էր հայտնվել, որում ասվում էր, որ ԲՀԿ-ն ներկայացնող որոշ պատգամավորներ պատրաստվում են անդամագրվել նոր ստեղծված «Ալյանս» առաջադիմական Ցենտրիստական կուսակցությանը, որի հիմնադիրը և ղեկավարը ևս նախկին ԲՀԿ-ական է:
Նրանց աղբյուրների փոխանցմամբ նոր կուսակցությանը անդամագրվելու հնարավորությունները քննարկում են ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը և նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Սպասվում է, որ նրանք իրենց որոշման մասին կհայտարարեն սեպտեմբեր ամսին:
Այս կապակցությամբ «Առավոտ»-ը մեկնաբանություն խնդրեց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանից:
«Այդ խոսակցությունը բացարձակ սուտ է, չեն եղել ոչ նման բանակցություններ, ոչ էլ քննարկումներ: Կրկնում եմ, դա իրականությանը չի համապատասխանում, դա անհեթեթություն է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ