Լրահոս
Օրվա լրահոսը

 Ո՞րն է Հիտլերի եւ Պուտինի տարբերությունը. ներկայացրել է ամերիկացի փորձագետը

Հուլիս 05,2015 17:15

ԱՄՆ նախագահի  նախկին խորհրդական Զբիգնյեւ Բժեզինսկին, որը ամերիկյան գաղափարախոսներից է, անտիկոմունիզի հիմնադիրն է, ինչպես նաեւ՝ ՆԱՏՕ- ի՝ դեպի Արեւելք ընդլայնման թեզի կողմնակիցներից, «Շպիգելի» հետ զրույցում ներկայացրել է իր պատկերացումները Վլադիմիր Պուտինի մասին: Գրում է Мk.ru-ն:

Նա գտել է ընդհանրություններ Հիտլերի եւ ՌԴ նախագահի միջեւ, սակայն ընդգծել է նրանց մեջ եղած կարեւոր տարբերությունը՝ հարստության նկատմամբ հետաքրքրությունը:

«Հիտլերը երբեք անձամբ չի ցանկացել  շատ փող ունենալ:  Պուտինն ունի մոլուցք հարստանալու»,- ասել է նա: Նախկին խորհրդականը նշել է Պուտինին հատուկ  «բնազդային խորամանկությունը» եւ փորձը:

​ Նախագահի նախկին խորհրդականը նշել է, որ հարստության կուտակումը  «սառեցնում է  կրքերը», բայց ուտինը «խաղացող» է, ինչը «իսկապես վտանգավոր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Բժեզինսկին ցանկության դեպքում կարող էր ուրիշ շատ ակնհայտ տարբերություններ էլ նշել, որը չի ցանկանում տեսնել: Օրինակ, Պուտինը նրա երկրում (Լեհ.) կոնց. լագեր չի սարքել, գազով ժողովուրդ չի խեղդել ու վառել, ինքը .. չգիտի! Նա ասում է՝ սա փող է սիրում իսկ հիտլերի աչքին փողը հեչ էր, այ դրա համար էլ սա նրանից փիսն է! Մեկը հարցնի հին բանսարկուին թե – տո խելոք, փողն ով չի սիրում? Իսկ հիտլերի աչքին փողն ինչու պիտի երեւար եթե ողջ աշխարհի տիրակալությունն էր երեւում? //Պուտինը խորամանկ է, “խաղացող” է դրա համար էլ վտանգավոր է!// Իհարկե վտանգավոր է! Հենց դրա համար էլ պիտի խելոք լինեին ու պնգլներին չդիպչեին! Տիկին Քլինտոնը արդեն գլխի է ընկել …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031