Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում մեկնարկել է 28-րդ ամառային ուսանողական խաղերը, որին Հայաստանից մասնակցում են վեց մարզաձեւերի 12 ներկայացուցիչներ:
Այսօր տատամի է մտել ձյուդոիստ, 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը: Վիճակահանությունը 1/16 եզրափակչում նրա դեմ էր հանել կորեացի Կիչուն Վանին, որն առավելության է հասել ոչ միայն մեր մարզիկի նկատմամբ, այլեւ մտել է եզրափակիչ եւ երեկոյան վիճարկելու է ոսկե մեդալը:
Անդրանիկը սփոփիչ երեք գոտեմարտերով բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք է ստացել, որոնցից երկուսում մեծ առավելությամբ հաղթել է մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում զիջել ճապոնացուն՝ 37 մասնակիցների մեջ գրավելով 7-րդ հորիզոնականը:
Վաղը տատամի են մտնելու 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, որի մեկնարկային մրցակիցը լեհ Պատրիկ Վավարզիչեւն է եւ 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը: Նա պայքարը կսկսի ուկրաինացի Դմիտրո Կանիվեցի հետ գոտեմարտով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ