Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կաղամբով աղցան

Հուլիս 05,2015 12:30

Ի՞նչը կարող է լինել ավելի պարզ, քան կաղամբով աղցանը: Սակայն կարելի է մի փոքր փոփոխել բաղադրիչները, եւ ստանալ շատ յուրահատուկ եւ անկրկնելի համով նախուտեստ:
Առաջարկում եմ այս հետաքրքիր բաղադրատոմսը:

Անհրաժեշտ մթերքները

Թարմ, ցանկալի է մատղաշ կաղամբ- 0,5 կգ
Գազար- 2 հատ
Թարմ կանաչի (հիմնականում՝ մաղադանոս եւ սամիթ) – մեկ կապ
Դդումի մաքրած կորիզներ կամ արեւածաղկի մաքրած սերմեր- 0,5 բաժակ
Չորացրած ծիթրոն- մեկ թեյ գդալ
Աղ-ըստ ճաշակի
Սեւ աղացած պղպեղ-կես թեյի գդալ
Կարմիր կծու աղացած պղպեղ-կես թեյի գդալ
Թանձրուկի համար- 1-ական ճաշի գդալ մեղր եւ մանանեխ, կես բաժակ ձիթապտղի յուղ, 2 ճաշի գդալ խնձորի քացախ

kaxambov-salat-1

Պատրաստման եղանակը

 

Կտրատել կաղամբը եւ կանաչիները, քերել գազարը: Ավելացնել համեմունքները:

kaxambov-salat-2kaxambov-salat-glxԹանձրուկի համար նախատեսված մթերքները լցնել փոքրիկ տարայի մեջ, լավ թափահարել, որ դառնա միատարր զանգված: Լցրեք կտրատած բանջարեղենի վրա, լավ խառնեք: Աղցանը պատրաստ է: Այն ոչ միայն թարմ վիճակում է շատ համեղ, այլեւ՝ որոշ ժամանակ անց, երբ բանջարեղենն ամբողջովին ներծծված կլինի թանձրուկով:
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» 

04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031