Երջանիկ են այն մարդիկ, որոնք ասում են` «իմ մասնագիտությունն ինձ հնարավորություն է տալիս ճանաչելու նորանոր արժանավոր մարդկանց»: Ես, անշուշտ, այդ երջանիկների շարքում եմ: Բայց իրականում նման բան կարող է ասել ցանկացած մասնագիտության մարդ` նույնիսկ ոստիկանության «օպերը», նույնիսկ բանտապահը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ա/ հոգու խորքում ինչպիսի մարդ ես դու ինքդ քեզ համարում, բ/ ինչ ես դու փնտրում մարդկանց մեջ:
Բաղրամյան պողոտայում ժամեր անցկացնելով ես շփվեցի բազմաթիվ հրաշալի մարդկանց, առաջին հերթին` երիտասարդների հետ եւ ամրապնդեցի իմ դրական կարծիքը նրանց մասին, ում արդեն ճանաչում էի: Վերջիններիս թվում են Ազգային ժողովի պատգամավորներ Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը: Նրանց հետ հեշտ է շփվել, որովհետեւ նրանք սահմանափակված չեն կուսակցական կաղապարներով եւ ստիպված չեն ամեն րոպե կրկնել կուսակցական բանաձեւերը (Էդմոն ջան, խնդրում եմ, կուսակցություն մի՛ ստեղծեք):Բայց մարդկանց մեջ ինձ համար ամենագնահատելի հատկանիշն է՝ սեփական անձը չափից դուրս լուրջ չընկալելը: Թեւան Պողոսյանը, որը վերադարձել էր գործուղումից, իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ անեկդոտն էր գրել: «Մեկը շանը տանում է ման տալու, հետո պետքերը հոգալու համար մոտեցնում է պատին, հանկարծ նկատում է, որ կենդանի պատ է»: Դե, հիմա ասեք, հնարավո՞ր է, որ «դասական» քաղաքական գործիչներից մեկն իր մասին անեկդոտ պատմի եւ ինքն իր վրա ծիծաղի: Պատկերացնո՞ւմ եք, որ դա անի, օրինակ, Պարույր Հայրիկյանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինչ հիանալի է արևմտական ու նորովի Թևան Պողոսյան,
իսկ Դուք պարոն Աբրահամյան ծանոթ եք նրա այլ մտքերին ու գործումեությանը, որ գնահատել ասեք էս պասաժը, https://www.lgbtnews.am/խորհրդարանն-ու-լգբտ-անձանց-իրավունք/ իսկը սովետ հոգու խորքում նույն տգիտությունը
յանյանի կիրթա։
չգիտեմ քաղքե իությունը երկար ա տևելուու անցնելու կրթվածության տակ
աչքիս շատ