Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյան. «Աղբամանները չեն շարժվի»

Հուլիս 04,2015 22:41

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին էր մոտեցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ցուցարարները մնալու են Բաղրամյան պողոտայում, եւ եթե իշխանությունները իրենց պահանջները չկատարեն, ապա երկուշաբթի օրվանից մեկ քայլ առաջ են բերելու Բաղրամյան պողոտայում բարիկադ դարձած աղբամանները:

Դավիթ Սանասարյանի հետ խոսակցությունից հետո Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ աղբամանները չեն շարժվի. «Եթե աղբամանները շարժվեն ես դա կդիտեմ որպես ոստիկանների հետ արհեստական բախում»:

Հարցին՝ անգամ մեկ քայլ շարժվելո՞ւ դեպքում էլ, նա պատասխանեց՝ այո՛. «Եթե մեկ քայլն իրենց որեւէ բան է տալու, խնդիր չկա, տաս քայլ էլ մենք կգնանք: Չի տա, այսինքն` միանշանակ կարելի է տրամաբանել, որ սա արհեստականորեն ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ ոստիկանության հետ բախում ստեղծվի, բախում լինի, հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկե՛ք Բաղրամյան պողոտա, որպեսզի մարդիկ գան Բաղրամյան պողոտա: Չեմ կարող մեկնաբանել, մեկ քայլի մեջ տրամաբանություն չկա»:

Հարցին՝ իսկ եթե առաջ տանեն ոստիկանությունը, ուժ կկիրառի՞, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Մենք թույլ չենք տալու, ինչ արվի: Կգա երկուշաբթի, երկուշաբթի օրվան առանձնահատուկ կմոտենանք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031