Տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 4-ին Ռուբեն Հախվերդյանը Բաղրամյան պողոտայում համերգ է ունենալու: Քիչ առաջ նա Բաղրամյան էր եկել: Նա հայտարարեց, որ պողոտա է եկել տեղեկացնելու համար, որ համերգ տեղի չի ունենա:
«Քիչ առաջ բժշկուհիս տեղեկացրեց, որ 180 աստիճան ճնշում ունեմ, եւ նախաինսուլտային իրավիճակը շարունակվում է: Բայց այստեղ գտնվող բոլոր քաղաքացիներին խոստանում եմ, որ Բաղրամյան պողոտայում նրանց համար հատուկ համերգ կտամ»,- հայտարարեց նա եւ գնաց Բաղրամյան պողոտայից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ