Երեկ ուշ գիշեր Բաղրամյան պողոտայում էին «Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչները:
Աղավնի Սահակյանը, որի խոսքերով` ինքն այս ՀԿ-ի 15 ամենաակտիվ անդամներից մեկն է, Aravot.am-ին ասաց. «Երբ ազգային ինչ-որ հարցեր են առաջանում, մենք մեր պարտքն ենք համարում լինել ճակատում, մեր ձայնը բարձրացնել, մարդկանց օգնել: Էլեկտրաէներգիայի թանկացումը դրանցից է եւ մենք էլ մեր լուման ենք դնում, բողոքի ձայնը բարձրացնում: Մենք պայքարում ենք նաեւ քաղբանտարկյալների ազատության, մեր իրավունքների պաշտպանության, կարիքավոր ազատամարտիկների խնդիրների համար»:
Հարցին, թե ինքը Բաղրամյան պողոտա եկել է ինքնակառավարվող խմբին աջակցելո՞ւ, տիկին Աղավնին պատասխանեց. «Ոչ թե նրանց աջակցելու, այլ երեւույթի դեմ պայքարելու: Ցույցը նախաձեռնել են նրանք, բայց ժողովուրդն ինքնաբուխ է իր ձայնը բարձրացրել: Այսօր սա կլինի, վաղը՝ մեկ ուրիշը: Բայց հարցերը հո չե՞ն լուծվում: Պայքարելու ենք այնքան, մինչեւ հարցերը լուծում ստանան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև