Բաքվում ԵԱՀԿ ծրագրի համակարգողի գործունեությունն Ադրբեջանում այսօր դադարեցվել է: ԵԱՀԿ-ն շարունակում է Ադրբեջանի հետ այլ ձեւերով համագործակցության համար բաց մնալ: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունից:
Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած ամսվա սկզբին Ադրբեջանի կողմից այդ երկրի եւ ԵԱՀԿ-ի միջեւ Բաքվի ծրագրի համակարգողի վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիրը դադարեցվեց: Դրանից հետո երկար գործընթաց սկսվեց եւ այսօր համակարգողի գործունեությունը դադարեցվեց:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ