Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտայում Պարույր Հայրիկյանի ու նրա կողմնակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հարթելու համար անհրաժեշտ է որոշակի քայլեր իրականացնել։
«Որպես շարքային քաղաքացի կարող եմ առաջարկել այստեղ հրավիրել Հայաստանում Եվրոպական պատվիրակությանը, բացատրել նրանց, որ միջադեպը որևէ կերպ ուղղված չէր ԵՄ անդամ երկրների դեմ»։
Ըստ քաղաքագետի՝ անհրաժեշտ է նաև հանդես գալ հայտարարությամբ, բացատրել հանրությանը, որ այդ միջադեպը ուղղված չէր Եվրամիության դեմ, նպատակ չէր հետապնդում ոտնահարել ԵՄ երկրների արժանապատվությունը և զգացմունքները։
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ: