Ցուցարարները առավոտյան հավաքվելով Բաղրամյան պողոտայի մայթեզրին` փորձեցին ոստիկանների եւ լրագրողների ուշադրությունը հրավիրել եւ հայտարարություն անել: Նրանցից մեկը՝ Նարեկ Այվազյանն ասաց, որ դեռ այստեղ են ու դեռ փողոցը փակ է, եւ ոստիկանները դեռեւս ոչ մի քայլ չեն անում փողոցը բացելու համար. «Ոստիկանությունը շարունակ մեզ մեղադրում է, որ փողոցը ապօրինի փակել ենք, սակայն, դրանից հետո եթե գործողություն չեն իրականացնում, նշանակում է՝ իրենց է ձեռնտու որ փողոցը փակ լինի» :
Նարեկ Այվազյանն ասաց նաեւ, որ իրենք ապօրինի գործողություն չեն իրականացնում:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Տիգրան Հակոբյանը, որն այս օրերին Իսպանիայից է եկել եւ միացել ցուցարարներին, փորձեց նրանց պահանջը փոխանցել ոստիկաններին եւ կոնկրետ պատասխան ստանալ, թե արդյոք ոստիկաններն են խոչընդոտում Բաղրամյան փողոցի երթեւեկությանը, թե ցուցարարները:
Երկար բանակցելուց հետո Տիգրանը հասկացավ ոստիկանության պահանջը՝ այն է, որ հավաքի անօրինական լինելու պատճառով փակվել է փողոցը եւ կարող են օրինական թույլատվություն ունենալու դեպքում երթը շարունակել Բաղրամյան 26 հասցեում:
Ցուցարարները պատճառաբանում էին, որ մտավախություն ունեն հերթական ջրցան մեքենաների «զոհ» դառնան, ուստի իրենց ապահովության համար չեն հանում աղբամանները: Ոստիկանության աշխատողները ցուցարար Տիգրան Հակոբյանին ասացին, որ առաջին քայլը կազմկակերպեք եւ հանեք բարիկադ դարձած աղբամանները եւ մենք էլ թույլ կտանք ձեր ազատ տեղաշարժը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց հավաստիացրեց, որ ոչ մի ուժ չի կիրառվի, ավելին՝ ջրցան մեքենան կօգտագործեն, բայց միայն տարածքի մաքրության համար:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ