Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել այդ երկրի նախագահ Բարաք Օբամային: Ըստ Trend.az-ի՝ նամակում Ալիեւը իր եւ Ադրբեջանի ժողովրդի անունից շնորհավորել է Օբամային եւ վերջինիս միջոցով իր շնորհավորանքն է փոխանցել Ամերիկայի բոլոր քաղաքացիներին:
Իլհամ Ալիեւը գրել է, որ Ադրբեջանը մեծ կարեւորություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. «Երկու երկրների միջեւ հարաբերությունները, անցնելով ընդհանուր եւ դինամիկ զարգացման ճանապարհով, հասել են մի շարք ոլորտներում ռազմավարական գործընկերության մակարդակի»:
Շնորհավորական ուղերձում Իլհամ Ալիեւը նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. «Մենք նաեւ մեծ հույսեր ունենք, որ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման եւ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների իրենց հայրենիք վերադարձի գործում Միացյալ Նահանգների ջանքերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Ձեր անձնական ջանքերը, պարող նախագահ, շուտով արդյունք կտան»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև