Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ

Հուլիս 04,2015 12:44
aroxjapahutyun

ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ, որոնցից 2-ը՝ 4-ից 14 տարեկան: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, միայն 9 տարեկան մի երեխայի մոտ՝ նաև թուլություն:

Նշենք, որ գիշերվա ընթացքում դիմել է ևս 2 անձ՝ նույն գանգատներով: Արձանագրվել է ընդհանուր թվով 12 հիվանդ (2-ը 0-14 տարեկան). 4-ը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, 1-ը՝ Արարատի մարզի  Զանգակատուն գյուղի և 7-ը՝ Արմաշ գյուղի բնակիչներ:

Հիվանդներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ թեթև: Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել են խնջույքի: Հաշվառվել են խնջույքի բոլոր մասնակիցները, որոնք համաճարակաբանական հետազոտության պահին եղել են ռեստորանում, նրանց բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում դիմեն բժշկական օգնության, կազմակերպվել և իրականացվել են բակային համայցներ: Ռեստորանում քննչական մարմինների, Սննդի անվտանգության  պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել են սննդի մնացորդներից նմուշառումներ: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից:

Աշխատանքները շարունակվում են:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031