Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եղել եմ անկախության պայքարի առաջնորդ։ Սա այլ բան է, սիմվոլը՝ այլ բան». «Հրապարակ»

Հուլիս 04,2015 12:26

«Հրապարակը» հարցեր ուղղեց Պարույր Հայրիկյանին՝ պարզելու, թե ինչու միայն Հայաստանի դրոշներով չէին, եւ ինչ իմաստ ուներ ԵՄ դրոշները Բաղրամյան պողոտա տանելը։

 – Պարոն Հայրիկյան, մարդիկ Ձեզ համարում են անկախության սիմվոլ։ Ինչո՞ւ եկաք օտար դրոշներով։ Լավ չէ՞ր լինի, որ միայն հայկական դրոշներ բերեիք։

– Նրանք սխալվում են։ Ես եղել եմ անկախության պայքարի առաջնորդ։ Սա այլ բան է, սիմվոլը՝ այլ բան։ Ես մեռած չեմ, եւ դա անցյալ է արդեն։

 – Իսկ ինչո՞ւ Հայաստանի դրոշով չմտաք Բաղրամյան պողոտա։ Արդեն որերորդ անգամ է՝ Եվրամիության դրոշն եք բերում։

– Անձամբ իմ ձեռքում եղել է Հայաստանի մեծ եռագույնը, իսկ ընկերներիս ձեռքին եղել է նաեւ եվրոպական դրոշը։ Եվրոպական դրոշը՝ այ, դա արդեն սիմվոլ է եւ խորհրդանշում է քաղաքակրթության, մարդկության մեծագույն ձեռքբերումների, միջպետական հարաբերությունների նոր մակարդակի, հանուն մարդու իրավունքների եւ պետությունների միավորման։ Այն չի հակասում ՀՀ բնակիչների տրամադրությանը, որովհետեւ քաղաքական ասոցացման մասին Հայաստանը որոշում ընդունեց, եւ ՀՀ-ում ոչ մի քաղաքացի չընդվզեց դրա դեմ։ Այնպես որ, առողջ բանականությամբ առաջնորդվող, արժեհամակարգ ներկայացնող, դրա կարեւորությունը մեր օրերի համար հասկացող մարդկանց կազմակերպությունը նաեւ ԵՄ դրոշով ներկայացավ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031