Բրյուսելի Հայկական սփյուռքի սատարում է #ElectricYerevan-ին եւ դատապարտում է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված դաժանությունը, որոնք օգտվում էին ազատ հավաքների եւ խոսքի ազատության իրենց իրավունքից: Այս մասին տեղեկացրեց Բրյուսելի Հայկական սփյուռքի ներկայացուցիչ Նարեկ Աղասարյանը:
Նա նաեւ ասաց, որ իրենք դատապարտում են ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ իրականացված բռնությունները: «Արդեն երկու շաբաթ Հայաստանի քաղաքացիները փողոցում բարձրաձայնում են, որ իրենք այլեւս չեն հանդուրժի թալանը եւ կոռուպցիան: Մենք կանգնած ենք նրանց կողքին»:
Նարեկ Աղասարյանը նաեւ կոչ է արել Հայկական սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ մեծ հիմնադրամներին, կազմակերպություններին եւ կրոնական հաստատություններին միանալ իրենց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ