Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխատավարձերի գծով պարտքերը կտրուկ աճել են. «168 ժամ»

Հուլիս 04,2015 11:14

ՀՀ ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտքերի մնացորդը աշխատավարձերի գծով այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել է 27.9 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2015թ. հունվար-մայիսին» զեկույցից։

Աշխատավարձերի գծով պարտքերը ընդհանուրի մեջ տեսակարար կշռով փոքր են՝ ընդամենը 1 տոկոս։ Սակայն մյուս ուղղությունների համեմատ՝ ամենից շատ են աճել։ Մարտի վերջին՝ տարվա սկզբի համեմատ (3 ամսվա ընթացքում) ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքերը աշխատավարձերի գծով աճել են 37.1%-ով՝ 20.3 մլրդ դրամից հասնելով 27.9 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածով ոչ ֆինանսական կազմակերպությունների ընդհանուր պարտքերն աճել են 1.2%-ով։

Ավելացնենք նաև, որ ՀՀ ընկերությունների արտաքին պարտքը 2015 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 213.2 մլրդ դրամ կամ շուրջ 450 մլն դոլար։ Այդ գումարից 29.4%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 10.4%-ը՝ Միացյալ Թագավորությանը, 7.5 ական տոկոս՝ Իտալիային և Արաբական Միացյալ Էմիրություններին և այլն։

Հրապարակումն ամբողջությամբ՝  «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031