Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ձեւավորվում բողոքողների զանգվածը վերջին 2-3 տարիներին. «Ազգ»

Հուլիս 04,2015 11:08

Դիտարկելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի գործողությունները, չի կարելի չնկատել դրանց ակնհայտ նմանությունը մինչ այդ տեղի ունեցած նմանատիպ ակցիաների հետ:

  1. Դրանք բոլորը ունենում են ամենահարմար` սոցիալական ենթատեքստը` կուտակային կենսաթոշակային համակարգ, տրանսպոտի սակագնի թանկացում, էլեկտրական էներգիայի թանկացում: Պահանջները առնչվում են 5 տոկոսին, 50 դրամին, 7 դրամին: Լոզունգները գրեթե նույնն են` «դեմ ենք», «չենք վճարում», «ոչ թալանին»:Բոլոր այս շարժումները ուղեկցվում են իբր «արժանապատվության», «չհարմարվելու» համար պայքարելու արտահայտություններով, իրականում ոչ մի կապ չունենալով, ավելի շուտՙ հակասելով դրանց:
  2. Բոլոր նշված պարագաներում քարոզչական հզոր հրետանին ինտերնետն է եւ մասնավորապես սոցիալական ցանցերը: Բոլոր դեպքերում օգտագործվում են նույն տեխնոլոգիաները` «տարածեք», «միացեք», «ով չի միանում նա հայ չի» եւ այլն:Սոցիալական ցանցերի «անտեսանելի ձեռքը» միանգամից հազարներ է կլանում իր քարոզչության հորձանուտում, երբ դա անհրաժեշտ է լինում:
  3. Բոլոր պարագաներում բողոքողները մշտապես խուսափում են հարցի բովանդակային եւ ըստ էության քննարկումներից: Հրապարակ են նետում կարգախոս, որ սրա նպատակը «ժողովրդին թալանելն» է եւ վերջ: Ժողովրդին ուղղորդելու մասին հարյուրամյակներ առաջ դիպուկ արտահայտվել է հռչակավոր պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա Ֆիրդուսին, երբ դեռեւս քարոզչական ներկայիս տեխնոլոգիաները չկային: Ցանկացողները կարող են գտնել այդ արտահայտությունը եւ համադրել իրականության հետ: Հրապարակ նետելով նման կարգախոս, յուրաքանչյուրին, ով փորձում է հակառակ կարծիք հայտնել, մեր երկրում ձեւավորված «խոսքի ազատության» ավանդույթի համաձայն, անմիջապես պիտակավորվում են որպես «ծախված», «դրածո», լավագույն դեպքումՙ «միամիտ»:
  4. Հրապարակ նետված` «5 տոկոսը մեզ հետ չեն տալու», «գծատերերի փողը պակասել ա», «հոսանքը թանկացնում են, որովհետեւ իրանք են կերել» եւ նման կարգախոսները բազմանում են, նոր ձեւեր ընդունում: Բոլորը սկսում են հավատալ իրենց ասածին` առանց նեղություն կրելու անձամբ համոզվելու` ասվածը ճի՞շտ է, թե՞ սուտ, եւ իրենք ուղղակի թութակի նման կրկնում են միտինգային լոզունգները:

Այս ամենը ձեւավորում է այն բողոքողների զանգվածը, որի վրա հենվելով, կարելի է անել այն, ինչ արվեց արաբական երկրներում` արաբական գարնան, նախկին խորհրդային երկրներում` գունավոր հեղափոխությունների տեսքով:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031