Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը` ցուցարարին. «Ձեր նկատմամբ արդեն բացասական կարծիք են ձեւավորում» (Տեսանյութ)

Հուլիս 04,2015 10:58

Այսօր Բաղրամյան պողոտայում գիշերել էին մոտ 100 հոգի, որոնցից մի քանիսին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց դադարեցնել պայքարը եւ ապամոնտաժել բարիկադ դարձած աղբամանները:

Ցուցարարները պարոն Օսիպյանին պատասխանեցին, որ կապամոնտաժեն միայն այն դեպքում, երբ իրենց 3 պահանջները կբավարարվեն: «Եկել է մի պահ, որ դուք ձեր արածով կոպիտ խախտում եք հասարակական կարգը եւ բավական տեւական ժամանակ սահմանափակել եք քաղաքացիների տեղաշարժը: Դուք օգտակար գործողություն արդեն արել եք, եւ շատ շատերդ չեք գիտակցում այդ: Արել եք եւ արժանացել դրական գնահատականի ե՛ւ ոստիկանության կողմից, ե՛ւ հասարակության, իսկ հիմա շատերի կողմից ձեր նկատմամբ բացասական կարծիքներ են ձեւավորվում»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Մանրամասները տեսանյութում.

Նա հորդորեց, որ այստեղ հավաքվելու փոխարեն ստեղծեն խումբ, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան աուդիտի անցկացմանը ժամանակ, եւ բոլորին տեղեկացնեն, թե ինչ է կատարվում:

Երբ պարոն Օսիպյանը ցուցարարներից մեկին հարցրեց, թե նորմալ երեւույթ է համարում արդյոք, որ 100 հոգով մնալով Բաղրամյան փողոցում, փակում են Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը՝ պատասխանեցին, որ այդքան մարդ գիշերել է, եւ թիվը կավելանա, եւ եթե հարկ լինի, պատրաստ են 1 տարի էլ մնալ:

Շրջակա տարածքի բնակիչներից մեկը եւս մասնակցում էր ցուցարարների եւ փոխոստիկանապետի զրույցին եւ բողոքում, որ 10 օր է՝ անհարմարավետություն է առաջացել մեքենայով տեղաշարժվելու համար եւ որ մեքենան հեռու են կանգնեցնում եւ ոտքով են տուն հասնում: Նա երբ խոսեց այն մասին, որ ցուցարարների մեջ շատերը անչափահասներ են, ցույցի մասնակիցներից մեկը պատասխանեց, որ ոչ մեկ իրավունք չունի մեղադրել անչափահասներից շատերին, քանի որ նրանք գումար են աշխատում եւ ընտանիք են պահում դառը քրտինք թափելով եւ այդ 7 դրամը իրենց համար տեսանելի է: «7 դրամը շատ մեծ է բոլորիս համար, նույնիսկ այս ոստիկանների համար, որ այստեղ են»,-ցուցարարին պատասխանեց դժգոհող բնակիչը:

Ցուցարարները փոխոստիկանապետից հետաքրքրվեցին նաեւ զոհված զինվորների մայրերի չկատարվող պահանջների մասին, որին ի պատասխան պարոն Օսիպյանը ասաց. «Իրենց պատմությունները չգիտեք, իրավասու մարմիները իրենց պատասխանել են եւ եկեք իրենց մասը դնենք մի կողմ, եթե կոնկրետ հարց ունեք, եկեք կոնկրետ հարցի շուրջ խոսենք:
Մանրամասները՝ տեսանյութում.

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031