Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարության համար ամենեւին էլ ձեռնտու չէ աուդիտի անցկացման գործընթացի ձգձգումը. «Հայոց աշխարհ»

Հուլիս 04,2015 10:49

Հոսանքի սակագնի շուրջ վերջին շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է հանգուցալուծում։ Կառավարությունը կարծում է, որ դա կարող է լինել աուդիտի անցկացման ճանապարհով։ Թեեւ աուդիտի հետ կապված մոտեցումները տարբեր են, այնուհանդերձ պարզ է, որ այս պայմաններում դա կարող է լինել ամենախելամիտ լուծումը։

Մինչ աուդիտը կտա հարցերի պատասխանը, կառավարությունը որոշեց ստանձնել օգոստոսից նախատեսված բարձրացման ծանրաբեռնվածությունը։ Որտեղի՞ց կվերցվեն անհրաժեշտ գումարները՝ լրացուցիչ 6,93 դրամը վճարելու համար, առայժմ չի բացահայտվում։
Ամեն դեպքում, դատելով էլեկտրաէներգիայի նախորդ տարվա սպառման ծավալներից, կարելի է ասել՝ խոսքը պատկառելի գումարի մասին է։

Այսպես. Հայաստանում սպառվում է ամսական մոտ 440-450 մլն կՎտ հոսանք։ Դա նշանակում է, որ անգամ սպառման այս ծավալները պահպանվելու դեպքում հոսանքի թանկացման ծանրաբեռնվածությունը կլինի ամսական շուրջ 3 մլրդ դրամ։
Իհարկե, ամռան ամիսներին սպառումը նվազում եւ տատանվում է հիմնականում 420 մլն կՎտ շրջանակներում։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող աուդիտը մի քանի ամիս կձգվի, պետք է ենթադրել, որ փոխհատուցումը կարող է շարունակվել մինչեւ տարեվերջ։ Եթե այդպես լինի, ապա դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 15 մլրդ դրամ։
Որքան այն երկար տեւի, ֆինանսական միջոցների պահանջարկը այնքան կավելանա։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ կառավարության համար ամենեւին էլ ձեռնտու չէ աուդիտի անցկացման գործընթացի ձգձգումը։ Չնայած, մյուս կողմից, այն իրականում ժամանակատար գործընթաց է։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031