Այսօր երեկոյան Բաղրամյան պողոտայում հայտարարվեց, թե «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը վերադարձել եւ միացել է ինքնակառավարվող խմբին:
Մի քանի օր առաջ ինքնակառավարվող խմբի անդամները լրատվամիջոցներին հայտարարել էին, որ իրենք ծափողջույններով կդիմավորեն Ազատության հրապարակի տղաներին, եթե նրանք վերադառնան, բայց ոչ որպես լիդերներ:
Aravot.am-ը ինքնակառավարվող խմբի ամենաակտիվ անդամներից մեկից՝ Նարեկ Այվազյանից, հետաքրքրվեց, թե «Ոչ թալանին» նախաձեռնության տղաներն իսկապե՞ս վերադարձել են: «Ես այսօր գնացել եմ Ազատության հրապարակ, հանդիպել նրանց, միասին մասնակցել ենք երթին ու միասին եկել ենք այստեղ», – պատասխանեց Նարեկ Այվազյանը:
Ճշտող հարցին, թե վերադառնալու պաշտոնական առաջարկ եղե՞լ է, Ն. Այվազյանը պատասխանեց. «Ես տեղեկացել եմ ֆեյսբուքի միջոցով: Ես այստեղ հայտարարել եմ, որ ողջունելու ենք իրենց: Այսօր այն խմբից մարդիկ կային, որոնք միացան այստեղ»:
Կարդացեք նաև
Նարեկ Այվազյանը սակայն «Ոչ թալանին» խմբից Վաղինակ Շուշանյանին եւ Մաքսիմ Սարգսյանին Բաղրամյան պողոտայում չի տեսել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ