«Առավոտը» շվեյցարաբնակ ճանաչված մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է միայն փառատոնից փառատոն ժամանում Հայաստան, այն դեպքում, երբ ունկնդիրն իրեն տեսնում է օպերայում, արդյոք համապատասխան առաջարկներ չի՞ ստացել: «Պատկերացրեք՝ առաջարկներ չկան, ավելի ճիշտ՝ կան ընդամենը վերացական առաջարկներ…
Վերջերս էլի հանդիպել եմ օպերային դիրիժորներին եւ տնօրինությանը, նորանշանակ գեղարվեստական ղեկավարին: Բոլորն էլ վերացական ասում են՝ իսկ ե՞րբ ես գալու մեզ մոտ երգես: Ընդամենը ասում են: Չգիտեմ, մի գուցե հրավիրելու ցանկություն ունեն, բայց նաեւ ֆինանսական խնդիրնե՞ր կան: Երեւի մտածում են՝ հրավիրելը ծախսեր է պահանջում»,- ասաց երգչուհին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
03.07.2015